«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն Անգլիայի հավաքական առաջին հրավերից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ես երիտասարդական հավաքականի հետ էի, երբ հաղորդագրություն ստացա մարզիչ Սթիվ Հոլանդից: Դրանից հետո մենք հանդիպեցինք, և նա ինձ ասաց, որ հրավիրվել եմ հիմնական թիմ։
Որոշ ժամանակ կպահանջվի կատարվածը հասկանալու համար, բայց ես շատ հուզված եմ։ Իմ ամբողջ ընտանիքը շատ երջանիկ է հենց հիմա»,- Մայնուի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի և Բելգիայի ընտրանիների հետ: