«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի կազմում։
Հարձակվողը մարզումը շուտ ավարտեց՝ կաղալով դուրս գալով խաղադաշտից։ Այս մասին հայտնում է AS-ը։
Այսպիսով, սկանդինավցի գոլահարի մասնակցությունը Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը կասկածի տակ է։
Պրեմիեր լիգայի առաջատարների հանդիպումը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում մարտի 31-ին։