Օլիվյե Ժիրուի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է միայն մինչև հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում նա 36 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։
Ֆրանսիացի հարձակվողը հնարավոր է կարիերան շարունակի MLS-ում։
The Athletic-ի տեղեկություններով՝ Ժիրուն այժմ բանակցություններ է վարում «Լոս Անջելեսի» հետ:
Փորձառու հարձակվողի՝ MLS մեկնելու հարցը դեռ վերջնական չէ։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև այլ ակումբներ։