Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա բելգիացին վնասվածք է ստացել մարտի 19-ին կայացած մարզման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի վնասվածք։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, դարպասապահը բաց կթողնի մինչև 7 շաբաթ։ Այսպիսով, Կուրտուան, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Կուրտուան մինչ այս ապաքինվում էր ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, որի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։