Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» ընկերական հանդիպում կանցկացնեն այս ամառ՝ ԱՄՆ շրջագայության շրջանակներում։
Tour of Champions կայքի փոխանցմամբ՝ մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։
Էլ Կլասիկոն կկայանա օգոստոսի 3-ին Նյու Ջերսիի «Իսթ Ռադերֆորդ» մարզադաշտում:
Մրցաշարին կմասնակցեն նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Միլանը»: Խաղերը տեղի կունենան Նյու Յորքում, Օռլանդոյում, Չիկագոյում, Բալթիմորում և Շաշլոտում։