«Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալը խոսել է այն ճնշման մասին, որի տակ են գտնվում կատալոնական ակումբում խաղացող ֆուտբոլիստները։
«Յուրաքանչյուր խաղում դուք կգտնեք լեփ-լեցուն մարզադաշտ: «Բարսելոնան» ակումբ է, որտեղ բոլորը խոսում են քո մասին: Պետք է միայն մտածել, որ սա խաղ է և փորձել զվարճանալ»,- Յամալի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։