«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է ակումբի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի խաղի մասին։
«Մենք խոսում ենք բարձրակարգ խաղացողի մասին, բայց ինչ վերաբերում է ապագային, ապա պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ակումբը և ինչ նպատակներ է դնում հաջորդ մրցաշրջանի համար: Եթե ես մարզիչ լինեի, լավ կմտածեի, թե ինչ անել այն խաղացողի հետ, ով տարեկան 15 խաղ է անցկացնում։
Եթե ես ունեմ կարևոր նպատակ և ունեմ կարևորագույն խաղացողներից մեկը, ով խաղադաշտ է դուրս գալիս խաղերի մեկ երրորդում, ապա պետք է լավ մտածեմ, թե ինչ անեմ նրա հետ»,- «Ռոմայի» նախկին ավագի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։ .