«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, ով վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», կարող է մնալ գերմանական ակումբում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա անգլիացին կցանկանար մնալ Դորտմունդում։
Ակումբի ղեկավարությունը նույնպես գոհ է ֆուտբոլիստից և պատրաստ է մինչև 35 միլիոն եվրո վճարել ամբողջական տրանսֆերի համար։
Դորտմունդյան ակումբը Սանչոյին վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի հունվարին։