«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը «Լիվերպուլի» ճապոնացի կիսապաշտպան Ուատարու Էնդոյի տրանսֆերն անվանել է 2023/2024 մրցաշրջանի անգլիական ակումբների լավագույն տրանսֆերը։
«Այո, կարելի է ասել, որ Էնդոյի տեղափոխությունն այս մրցաշրջանի լավագույն տրանսֆերն է։ Նա հիանալի էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Այս տղան երբեք չի դադարում աշխատել թիմի համար: Նա կարծես տարիներ շարունակ խաղում է «Լիվերպուլում»: Մերսիսայդցի սկաուտները լավ աշխատանք կատարեցին՝ գտնելով Ուատարուին, և Էնդոն ինքը օգտվեց այդ հնարավորությունից»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է OneFootball-ը։
Հիշեցնենք, որ Էնդոն «Լիվերպուլ» է տեղափոխվել գերմանական «Շտուտգարտից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։