«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Նա փոխեց դարաշրջանը։ Նրա մեծ ժառանգությունը ոչ թե տիտղոսներն են, այլ այն փոփոխությունները, որոնք նա բերեց ֆուտբոլում։ Բոլոր մարզիչներն այսօր բոլորովին այլ տեսլական ունեն, քան նախկինում: Ֆուտբոլը կարելի է բաժանել երկու դարաշրջանի՝ մինչև Գվարդիոլան և Գվարդիոլայից հետո։
Ես Եվրոպա եմ եկել 2006 թվականին։ Այն ժամանակ թիմերը կազմակերպված չէին հարձակման ժամանակ, ամեն ինչ շատ հասարակ էր, շատ բան կախված էր խաղացողի հմտություններից:
Այսօր նրանք գիտեն, թե ինչպես պետք է գրոհել և ճնշում գործադրել։ Ամեն ինչ փոխվել է, և մեծապես Գվարդիոլայի շնորհիվ»,- Մասկերանոյի խոսքն է մեջբերում արգենտինական Ole հրատարակությունը։