«Յուվենտուսն» ու «Նապոլին» հետաքրքրված են «Բոլոնիայի» կիսապաշտպան Լյուիս Ֆերգյուսոնի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ Ա Սերիայի թոփ ակումբները ակնկալում են բանակցություններ սկսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ֆերգյուսոնը «Բոլոնիային» է միացել «Աբերդինից» 2022 թվականի ամռանը և այս մրցաշրջանում դարձել է թիմի ավագը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա շոտլանդացին ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։