Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի կարողացել դուրս գալ Ինդիան Ուելսում ընթացող թենիսի Masters մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Երրորդ շրջանում սերբ թենիսիստը 4:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի 123-րդ ռակետին իտալացի Լուկա Նարդիին։
Թենիսիստների հանդիպումը տևել է ուղիղ 2 ժամ 20 րոպե։
Հաջորդ տուրում Նարդին կհանդիպի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ, ով երրորդ շրջանում հաղթեց ֆրանսիացի Հյուգո Հումբերտին։