Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Ռեյմսին»։ Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Հանդիպման բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսում։ Մարշալ Մունեցին յոթերորդ րոպեին առաջ է մղել հյուրերին։ Յունիս Աբդելհամիդը 17-րդ րոպեին գնդակն ուղարկել է սեփական դարպասը և վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Երեք րոպե անց Գոնկալո Ռամոշը առաջ է մղել փարիզեցիներին, իսկ 45-րդ րոպեին Ումար Դիակիտեն խփել է պատասխան գնդակն ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակել է 56 միավոր և շարունակում է մնալ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ անցկացնելով 25 հանդիպում։ Ինչ վերաբերում է «Ռեյմսին», ապա թիմն ունի 35 միավոր և գտնվում է 9-րդ տեղում։