Իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։
Նախորդ ամիս 30-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում մասնակցել է Ա Սերիայի երեք հանդիպման և դարձել հինգ գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: