Բռնցքամարտի 92 կգ քաշային աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը նույնպես առաջ է շարժվում Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
Մեր մարզիկը մրցեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և պարզապես չնկատեց մրցակցին։ Հատկապես առաջին և երկրորդ ռաունդներում Մանասյանն ուներ հսկայական առավելություն և առանց մեծ դժվարության մենամարտը հասցրեց հաղթական ավարտի: