«Բրայթոնի» երկու երկրպագու ծանր վիրավորվել են Հռոմի կենտրոնում Եվրոպայի լիգայի խաղից առաջ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ռեստորան օգնության են դիմել երկու բրիտանացի երկրպագուներ՝ 28 և 29 տարեկան։ Նրանք պատմել են, որ իրենց վրա հարձակվել են մի քանի հոգի։ Տուժածների դրամապանակներն ու փաստաթղթերը գողացել են։
Երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ «Ռոմայի» երկրպագուները միջադեպին չեն մասնակցել։
Այսօր՝ մարտի 7-ին, Հռոմում կկայանա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Ռոմա» — «Բրայթոն» առաջին հանդիպումը։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։