Անտոնիո Ռուդիգերը նշել է, որ Մադրիդի «Ռեալը» չի տոնում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը վատ խաղի պատճառով։
Մադրիդցիները ոչ-ոքի են խաղացել «Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (1:1, առաջին խաղը՝ 1:0), սակայն դուրս են եկել քառորդ եզրափակիչ։
«Մենք չենք տոնում, քանի որ վատ խաղացինք։ Չեմ կարծում, որ մենք մտածել ենք առաջին հանդիպման մասին։ Մենք անփույթ ու դանդաղ էինք գործում։ Չեմպիոնների լիգայում կարող ես պատժվել սրա համար։ Նրանք լավ խաղացին և ճնշում գործադրեցին մեզ վրա: «Լայպցիգը» ստիպեց մեզ պաշտպանվել, և այո, մենք չգտանք դրա պատասխանը։
Դասն այն է, որ Չեմպիոնների լիգայում չես կարող այդպես սկսել և ավարտել հանդիպումը։ Դուք պետք է կենտրոնացած լինեք ամբողջ հանդիպման ընթացքում»,- Ռուդիգերի խոսքն է մեջբերել Marca-ն։