Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ Ա Սերիա։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։ Դարպասապահի գործող պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է երկու մրցաշրջանից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Եվրոպայի չեմպիոնի ծառայություններով։
Մինչ Փարիզ տեղափոխվելը Դոնարուման հանդես է եկել «Միլանում»: