Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը կարող է գլխավորել Լևերկուզենի «Բայերը», հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ 46-ամյա իսպանացին, ով ներկայումս մարզում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը, ընդգրկված է մոտ 20 մարզիչներից բաղկացած ցուցակում, որոնց «Բայերը» դիտարկում է Խաբի Ալոնսոյի հեռանալու դեպքում։
«Բայերը» հետևում է նաև «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի աշխատանքին:
Ռաուլը «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» գլխավորում է 2019 թվականից։ Նրա թիմը 34 միավորով 11-րդ տեղում է Իսպանիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնի B խմբում։