«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Կոպենհագենի» հետ պատասխան հանդիպման նախօրեին խոսել է դանիական ակումբ ձախողված տեղափոխության մասին։
«2016 թվականին ես նրանց մոտ փարձաշրջանի էի, կարծում եմ, որ ակումբի տղաներից մի քանիսը ցանկանում էին ինձ, բայց ոչ բոլորը, ուստի դա տեղի չունեցավ: Ավելի տխուր նրանց համար: Բայց միգուցե դա ինձ համար լավ է, քանի որ ես գնացի «Մոլդե», և դա լավ ընտրություն էր: Ինձ դուր է գալիս ակումբը, այն նույնպես լավն է:
Ես հետաքրքրվա՞ծ էի տեղափոխությամբ: Այո, ինձ հետաքրքրում էր։ Ակնհայտ է, որ այն ժամանակ ես պետք է միանայի Մ19 թիմին, ինձ հետաքրքրում էր։ Դրա համար գնացի այնտեղ։ Ես նույնիսկ իններորդ համարով մարզաշապիկ ունեի և Հոլանդ ազգանունով, կարծում եմ, որ այն դեռ տանն է: Բայց իմ ճակատագիրն այլ կերպ ստացվեց»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն: