«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան և իսպանական Մեդիալիգայի հիմնադիր Ժերար Պիկեն ենթադրել է, թե Լա Լիգայի որ գրանդների հանդիպումներն են նախընտրում դիտել եվրոպացի ֆուտբոլասերները։
«Եթե Եվրոպայում հարցնեք, թե որ թիմի խաղերն են նախընտրում դիտել՝ «Բարսելոնայի՞», թե՞ «Ռեալի», նրանք ձեզ միանշանակ կպատասխանեն՝ «Բարսելոնայի»:
Կարծում եք, որ դա անհնար է, քանի որ «Բարսան» ներկայում վատ շրջան է ապրում, իսկ «Ռեալը» գլխավորում է Լա Լիգան: «Բարսայի» հանդիպումներն ավելի շատ հանդիսատես ունեն, քան «Ռեալինը».։ Օրինակ՝ վերցնենք 9-րդ տուրը՝ «Ռեալ Մադրիդ» — «Օսասունա» — 600 հազար երկրպագու դիտել է այս խաղը։ Միևնույն ժամանակ, «Գրանադա» – «Բարսա»՝ ավելի քան 1 միլիոն մարդ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ներկայում «Ռեալը» 27 տուրից հետո 66 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» երրորդ տեղում է՝ մադրիդցիներին զիջելով ութ միավորով: