Երևանում կայացել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցում էր նաև «Ուրարտուն»։ Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ սեմինարին մասնակցում էր «Ուրարտուի» գլխավոր իրավաբան Համլետ Պետրոսյանը։
«Նման սեմինարները օգնում են ՈւԵՖԱ-ին հասկանալ՝ յուրաքանչյուր մեկնարկելիք նոր մրցաշրջանից առաջ ինչպիսի մարտահրավերներ է կառույցն ունենալու արտոնագրման հարցում։ Սեմինարի ընթացքում քննարկվել են արտոնագրման ոլորտում զարգացման ուղիները, որոնք տարեցտարի հնարավոր են լինում լայնացնել փորձի փոխանակումների շնորհիվ։
Սեմինարի մասնակիցների կարծիքով փորձի փոխանակումն ու ոլորտի նոր զարգացումներին ծանոթ լինելը կօգնի կողմերին հետագա գործունեության մեջ։ Նման ձևաչափով հանդիպում նախատեսված է նաև այս տարվա հոկտեմբերին, ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայության ամենամյա տարեկան սեմինարը արդեն կառույցի անդամ բոլոր 55 ասոցիացիաների մասնակցությամբ անցկացման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հավելենք, որ նմանատիպ սեմինար Հայաստանը պատիվ է ունեցել անցկացնելու նաև 2015 թվականին»,- ասված է հաղորդագրության մեջ։