«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը երեք գնդակ է խփել «Սասուոլոյի» հետ Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում։ Այսպիսով, նիգերիացի հարձակվողը վերջին վեց մրցաշրջաններում անընդմեջ 10 և ավելի գոլ է խփել ներքին առաջնություններում։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Մինչ այս աֆրիկացի ֆուտբոլիստը հանդես է եկել ֆրանսիական «Լիլում»։
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտորը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում «Նապոլիի» կազմում։
Նա այս մրցաշրջանում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։