Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս գիշեր մեկնել է Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի։ Մեր երկիրը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկները։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Կանանց թիմի կազմում էլ ռինգ դուրս կգան և Օլիմպիկան խաղերի ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթև Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ)։