Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ապագայում կցանկանար աշխատել Ա Սերիայում։
«Որպես մարզիչ ես շատ բան եմ սովորել Լիպիից և Անչելոտիից: Լիպին առաջինն էր, ով հավատաց ինձ, նա ինձ հրավիրեց «Յուվե», և նրա շնորհիվ ես դարձա այն, ինչ դարձա։
Իմ ապագան Իտալիայո՞ւմ․․․ Ինչու ոչ, ամեն ինչ կարող է պատահել:
Ես կցանկանայի ապագայում աշխատել Ա Սերիայում»,- Sky Sport-ին ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը: