«Վան» է տեղափոխվել հայ դարպասապահ Վարդան Շահատունին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» ակադեմիայի սան է, հանդես է եկել «Լոռի», «Արարատ-Արմենիա», «Նոա» ակումբներում, ինչպես նաև Հայաստանի Մ21 հավաքականում։
Շահատունին «Վան» է տեղափոխվել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։