Իսպանական Պրիմերայի 38-րդ տուրի «Ռեալ» — «Բետիս» հանդիպումը, որը պետք է կայանար մայիսի 26-ին, կհետաձգվի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգի պատճառով։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սվիֆթի շրջագայության եվրոպական մասի շրջանակներում մեկ համերգ էր նախատեսված Մադրիդի տնային մարզադաշտում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»։ Բայց կազմակերպիչները տոմսերի մի քանի հարյուր հազար խնդրանքներ են ստացել։ Ուստի որոշվել է կազմակերպել շոուի երկրորդ օրը։
Թեյլորի համերգները նախապատրաստական մեծ ժամանակ են պահանջում, ուստի Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը Լա Լիգային խնդրել է տեղափոխել հանդիպումը, որպեսզի մարզադաշտը պատրաստ լինի։ Այժմ Պրիմերայի խաղը կկայանա մայիսի 25-ին, իսկ Թեյլոր Սվիֆթի համերգները՝ մայիսի 29-ին և 30-ին։