Լա լիգայի 26-րդ տուրում «Բետիսն» ընդունել էր «Աթլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։
13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Չիմի Ավիլան։ 38-րդ րոպեին հյուրերի պաշտպան Յուրի Բերչիչեն դարձավ ինքնագոլի հեղինակ։ Մինչև ընդմիջում Գորկա Գուրուսետան կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ կեսում «Բետիսի» ամերիկացի հարձակվող Ջոնին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ աչքի ընկնելով 67-րդ րոպեին։
«Բետիսն» այս հաղթանակից հետո 42 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Աթլետիկը» 49 միավորով պահպանեց 5-րդ հորիզոնականը։