«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել «Ալ Իթիհադում», հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը պաշտոնական առաջարկ է արել կատալոնացիներին՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ։ «Ալ Իթիհադը» ցանկանում է ամրապնդել դարպասապահի դիրքը՝ հաջորդ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարելու նպատակով։
31-ամյա գերմանացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում, բաց է թողել 20 գոլ:
Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։