Պաշտպան Ռոնալդ Արաուխոն և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չեն հեռանա «Բարսելոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այսպիսի հայտարարություն է արել ակումբի մարզական տնօրեն Դեկուն։
«Ոչինչ չի լինելու։ Նրանք պայմանագրեր ունեն։ Մենք մտադիր ենք լավագույն ֆուտբոլիստներին պահել մեր թիմում»,- մեջբերում է Դեկուին Goal-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Դե Յոնգի տրանսֆերի համար պայքարում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: