«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը «Խետաֆեի» նկատմամբ հաղթանակից հետո (4-0) ասել է, որ չի զղջում մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնը լքելու որոշման համար։
«Սա ճիշտ որոշում է և՛ ինձ, և՛ «Բարսայի» համար։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներին աջակցության համար, բայց դա պետք էր անել:
Հիմա թիմը մեծ մոտիվացիա է ցուցադրում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։
Կատալոնացիները Լա լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացել են երկրորդ տեղ՝ առաջին տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» զիջելով հինգ միավորով: