«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Նյուքասլի» հետ խաղում (4-1) տոնած հաղթանակի արդյունքները։
«Ես իսկապես գոհ եմ «Նյուքասլի» դեմ խաղից: Տղաներն իսկապես լավ, ագրեսիվ խաղացին, և մենք արժանի էինք հաղթանակի։
«Նյուքասլը» մեծ ռեսուրսներ ունի մրցակցին խնդիրներ առաջացնելու համար, բայց մենք շարունակեցինք տիրել գնդակին, պահպանեցինք մեր ռիթմը։ Այսօր հաճելի էր դիտել մեր թիմի խաղը:
«Պորտուի» դեմ մենք մեր մակարդակով հանդես եկանք միայն գնդակով խաղալիս, բայց ոչ առանց դրա։ Դա կարևոր դաս էր, և շատ բան կարելի է սովորել այս պահերից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։