ԱՊԼ 26-րդ տուրում ՄՅՈւ-ն ընդունել էր «Ֆուլհեմին» և 1-2 հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չեղան։
65-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Բասեյը, իսկ 89-ին Մագուայրը հավասարեցրեց այն։ «Ֆուլհեմին» հաղթանակ պարգևեց 90+7-րդ րոպեին Իվոբիի խփած գոլը։
Այս խաղից հետո ՄՅՈւ-ն 44 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ֆուլհեմը» 32 միավորով՝ 12-րդ։