FourFourTwo-ն կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2010-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Այս շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան։ Իսպանացին թիմի կազմում հանդես է եկել 2010-ից 2020 թվականներին, անցկացրել 436 հանդիպում, խփել 77 գոլ և կատարել 140 գոլային փոխանցում։
«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեն վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է «Ման․Սիթիի» նախկին խաղացող Սերխիո Ագուերոն:
Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի)
Կևին Դե Բրույնե (Չելսի, Մանչեսթեր Սիթի)
Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի)
Մոհամեդ Սալահ (Չելսի, Լիվերպուլ)
Յայա Տուրե (Մանչեսթեր Սիթի)
Էդեն Ազար (Չելսի)
Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ)
Գարեթ Բեյլ (Տոտենհեմ)
Լուիս Սուարես (Լիվերպուլ)
Վենսան Կոմպանի (Մանչեսթեր Սիթի)