«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս է հայտնել, որ «Լիվերպուլի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում արդար մրցավարություն կլինի։
«Մենք պետք է համոզվենք, որ մրցավարներն արդար են յուրաքանչյուր դրվագում: Երբ «Էնֆիլդում» խաղում էինք «Լիվերպուլի» դեմ, մրցավարները չափազանց շատ վիճելի որոշումներ էին կայացնում, որոնցից յուրաքանչյուրը մեր օգտին չէր: Մեզ երկու 11 մետրանոց չտվեցին։ Ցանկանում եմ, որ ինձ հետ արդար վերաբերվեն»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի լիգայի գավաթի «Չելսի» — «Լիվերպուլ» եզրափակիչը կկայանա կիրակի՝ փետրվարի 25-ին։ Խաղի սկիզբը՝ 18:00։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Քրիս Կավանան։