«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդում» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի խաղի մասին իր կարծիքով։
«Նա շատ լավ է հարձակվում: Շատ խելացի է։ Նա նման է Վան Նիստելռոյին։ Երբ վստահություն ձեռք բերի, հավատում եմ, որ նա կարող է ապագայում դառնալ «Յունայթեդի» իսկապես լավագույն հարձակվողը:
Երբ ունես լավ խաղացող, և մեկին, որը մեն-մենակ է դուրս գալիս, նրանից միշտ լավագույնը կստանաս»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում BBC-ն։