«Բարսելոնայի», «Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գովել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ առաջին թիմում հնարավորություններ ընձեռելու համար այնպիսի երիտասարդ խաղացողների, ինչպիսիք են Կոբի Մայնուն և Ալեխանդրո Գառնաչոն։
«Դա միանշանակ հիանալի է, քանի որ կարող եք տեսնել, որ դա նրանց հնարավորություն է տվել ցույց տալու, թե ինչ կարող են անել: Նրանք խաղում են մեծ ցանկությամբ։ Եվ սա հիանալի է, քանի որ այժմ դա չեք տեսնում մեծ ակումբներում»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում BBC-ն։
18-ամյա Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում հանդես է գալիս 2022 թվականից։