«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ նորություն չունի իր թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վիճակի մասին։ Մերսիսայդցի մարզիչը բարդ է անվանել իրավիճակը, որում հայտնվել են կարմիրները։
«Ոչ մի նորություն։ Իրավիճակը լավագույնը չէ, բայց մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում։ Չգիտեմ՝ ինչպես և ինչ կլինի, օր օրի առաջ ենք գնում։ Բայց նույնիսկ «Բրենթֆորդից» հետո ես չգիտեի, որ իրավիճակը կլինի այն, ինչ հիմա է: Այնպես որ, տեսնենք: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ քանի դեռ 11 խաղացող ունենք, կփորձենք։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ խոստանալ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։