Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է իր ապագայի մասին հարցին։
«Բավարիան» և «Լիվերպուլը»․․․ Նոր բան չեմ կարող ասել։ Հիմա ես Լևերկուզենի «Բայերի» մարզիչն եմ, և դա միանշանակ է։ Ինչ վերաբերում է ապագային, ապա նոր բան չեմ կարող ասել։ Զանգ մյունխենյան ակումբի՞ց։ Դրանք շշուշներ են, ես ասելու ոչինչ չունեմ»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս տարվա հունվարին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նույնպես ամռանը կհեռանա ակումբից։ Հաղորդվում է, որ Ալոնսոն երկու ակումբներում էլ դիտարկվում է որպես հիմնական թեկնածու։
42-ամյա իսպանացին Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ 22 տուրից հետո թիմը 58 միավորով գլխավորում է Բունդեսլիգան՝ 8 միավորով գերազանցելով «Բավարիային»: