Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 42-ամյա իսպանացու ներկայացուցիչների հետ կապ է հաստատել «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբում ցանկանում են, որ մասնագետը հաջորդ մրցաշրջանում գլխավորի թիմը: Խաբի Ալոնսոյի համար պայքարում է նաև «Բավարիան», որը ավելի վաղ հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո Թոմաս Տուխելի հեռանալու մասին:
Խաբի Ալոնսոն «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2004-2009 թվականներին։
Ներկայումս «Բայերը» 58 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ 8 միավորով գերազանցելով «Բավարիային»: