38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»։
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս հունիսին։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Լուկան տարբերակներ ունի կարիերան Սաուդյան Արաբիայում և MLS-ում շարունակելու համար:
Կիսապաշտպանն ավելի շատ հակված է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նրա նկատմամբ վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտեր Մայամին»։ Գործարքը կարող է ձևակերպվել 2023/2024 մրցաշրջանի ավարտին։
Լուկան Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է 2012 թվականի ամռանից։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո։