Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղում «Լիվերպուլը» երեկ սեփական հարկի տակ հաղթեց «Լուտոնին» (4-1):
Առաջին խաղակեսից հետո մերսիսայդցիները զիջում էին 0-1 հաշվով, իսկ երկրորդ կեսում խփեցին չորս գնդակ:
Այսպիսով, թիմն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում վաստակել է 22 միավոր՝ զիջելով խաղի ընթացքում մրցակցին հաշվի մեջ։ Այս ցուցանիշը լավագույնն է Անգլիայի առաջնության ակումբների համար 2023/24 մրցաշրջանում, ինչպես նաև ԱՊԼ-ի՝ այս ցուցանիշով ռեկորդի կրկնությունն է։
Պրեմիեր լիգայի ռեկորդը ևս պատկանում է «Լիվերպուլին», որը 2008/09 մրցաշրջանում վաստակել էր 22 միավոր՝ պարտվելով հանդիպման ընթացքում։