Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը առաջիկա ամռանը կարող է գլխավորել «Բարսելոնան», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Այսօր՝ փետրվարի 21-ին, մյունխենյան ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ Տուխելը կհեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը հետաքրքրված է կատալոնական թիմի հետ աշխատելու տարբերակով։ «Բարսելոնայում» նույնպես քննարկել են Տուխելի թեկնածությունը։ Նշվում է, որ մյունխենցիների մարզիչը ներկայումս բանակցություններ չի վարում ակումբներից ոչ մեկի հետ և կենտրոնացած է «Բավարիայում» ստեղծված իրավիճակը շտկելու վրա։
Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։
Գերմանական Բունդեսլիգայի 21 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 50 միավոր և երկրորդ տեղում է։ Մյունխենյան թիմն առաջատար «Բայերից» հետ է մնում 8 միավորով։