«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել որպես «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական։
«Եթե Գվարդիոլան ինձ խնդրի լինել իր օգնականը, ապա ես կընդունեմ առաջարկը։ Դուք տեսնում եք, թե ինչ է անում Միկել Արտետան այժմ «Արսենալում», և ես վստահ եմ, որ նաև այն պատճառով է, որ նա սովորել է Գվարդիոլայից, ուստի ամեն ինչ կախված է իրավիճակից։
Ինձ համար լավագույն մարզիչը Գվարդիոլան է։ Տեսեք, թե ինչպես է նա հարմարվում, ինչպես է այժմ խաղում իր թիմը: Դա նույնը չէ ինչ չորս տարի առաջ: Նա անընդհատ փոփոխություններ է կատարում», — Ռունիի խոսքն է մեջբերել The Independent-ը:
Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Ռունին մարզել է «Դերբի Քաունթի», «Դի Սի Յունայթեդ» և «Բիրմինգհեմ» ակումբերը: