«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ընթացիկ մրցաշրջանի վերջում իր զբաղեցրած պաշտոնը լքելու որոշման մասին։
«Մենք պայմանավորվել ենք, որ այս մրցաշրջանի ավարտին կդադարեցնենք մեր աշխատանքային հարաբերությունները։ Մինչ այդ պահը, իհարկե, կշարունակեմ հնարավոր ամեն ինչ անել իմ մարզչական շտաբի հետ՝ առավելագույն հաջողությունների հասնելու համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
50-ամյա մասնագետը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Թիմն այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ 22 խաղից հետո վաստակած 50 միավորով: Մյունխենյան թիմը առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ է մնում 8 միավորով։