«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել «Բրենտֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի հետաձգված խաղում (1-0)։ Հանդիպման 71-րդ րոպեին նա բացեց խաղի հաշիվը։
Այսպիսով, նորվեգացի հարձակվողն այժմ գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 թիմերից յուրաքանչյուրին, ում դեմ խաղացել է (նախորդ և այս մրցաշրջանում):
Հոլանդը դարձավ լիգայի պատմության մեջ միայն երկրորդ ֆուտբոլիստը, ով հասել է այս նվաճմանը:
Նախկինում միայն Հարի Քեյնն էր գոլ խփել յուրաքանչյուր թիմին, որի դեմ խաղացել էր (32-ից 32-ը):