Անգլիայի առաջնության 18-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Բրենտֆորդին»։
Հանդիպումը կայացել է Մանչեսթերում և ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Միակ գոլը 71-րդ րոպեին խփել է հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 56 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Արսենալից»: «Բրենտֆորդը» 25 միավորով մնաց 14-րդ տեղում։