«Նյուքասլի» նախկին, իսկ այժմ իսպանական «Սելտայի» մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վերհիշել է անգլիական ակումբում իր աշխատանքը։
«Մենք քրտնաջան աշխատեցինք և փորձեցինք անել լավագույնը ակումբի համար՝ հաշվի առնելով մեր ունեցած սահմանափակումները: Երկրպագուները գնահատեցին դա։ Երբ ես գնացի, ակումբում արդեն նոր տերեր էին հայտնվել։ Ամենայն բարիք եմ մաղթում «Նյուքասլին» և Էդի Հաուին։ Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք, ես դեռ նայում եմ նրանց հանդիպումները, և դեռ կան խաղացողներ, որոնք մեզ հետ էին։
Նրանք այժմ իդեալական իրավիճակում են՝ աճել շարունակելու և կատարելագործվելու, բայց ամեն ինչ գալիս է ժամանակին. երբեմն այն ունես, երբեմն՝ ոչ: Ես լավ հարաբերություններ ունեի Մայք Էշլիի հետ («Նյուքասլի» նախկին սեփականատեր՝ ArmSport): Բայց ամեն մեկն իր շահերն ունի։ Մարզիչը ներդրումներ է ցանկանում թիմը բարելավելու համար, ինչպես և երկրպագուները, բայց պրոֆեսիոնալն ու անձնականը երկու տարբեր բաներ են: Այդպես էր նաև «Լիվերպուլում»: Ես երբեք չեմ վիճել սեփականատերերի հետ, ես պարզապես ցանկանում եմ, որ թիմը ավելի լավը դառնա»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Ռաֆայել Բենիտեսը գլխավորել է «Նյուքասլը» 2016-ից 2019 թվականներին: