Կարլո Անչելոտին Լուկա Մոդրիչին հրավիրել է միանալ Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Մոդրիչը շնորհակալ է Անչելոտիին առաջարկի համար, սակայն այս պահին նրա առաջնահերթությունը խաղային կարիերան շարունակելն է։
Նշվում է, որ 38-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումըքիչ հավանական է թվում, սակայն բացառված չէ։ Նրա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Խորվաթ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և կենտրոնացած է ընթացիկ մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու ու Եվրո 2024-ում հանդես գալու վրա։
Այս մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է Լա լիգայի 20 հանդիպման, որոնցից 10-ում եղել է մեկնարկային կազմում։ Նա դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։