76-ամյա անգլիացի մասնագետ Ռոյ Հոջսոնը լքել է «Քրիսթալ Փելասը»։
«Այս ակումբն առանձնահատուկ է, ինձ համար շատ բան է նշանակում և մեծ դեր է խաղացել իմ ֆուտբոլային կյանքում։ Ես լիովին վայելել եմ այստեղ անցկացրած վեց մրցաշրջանները…», — Հոջսոնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հոջսոնը «Քրիսթալ Փելասը» գլխավորում է 2017 թվականից։ 2022 թվականին մասնագետը կարճ ժամանակով լքել է լոնդոնյան թիմը՝ աշխատելու «Ուոթֆորդի» հետ։